Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Բերդի տարածաշրջանի երիտասարդները չեն ցանկանում անասնաբույժ դառնալ

Հոկտեմբեր 20,2016 14:22

Բերդ քաղաքի 68-ամյա բնակիչ Միշա Հովհաննիսյանը մասնագետ անասնաբույժ է, աշխատում է Նավուր, Իծաքար եւ այլ գյուղերում:  Բերդի տարածաշրջանի 15 գյուղերում աշխատում է 10 անասնաբույժ, որոնց միջին տարիքը 60 է: Նա ասաց. «Հայաստանը կադրեր չի պատրաստում, դա հանցագործություն է: Ես գյուղնախարարությանը շատ եմ ասել՝ մենք փոխարինողներ չունեք, վաղն ո՞վ է աշխատելու այստեղ»: Երիտասարդները չեն ցանկանում անասնաբույժ դառնալ, քանի որ աշխատավարձը ցածր է, անասնաբույժի մասնագիտությունը հեղինակավոր չէ: Մ. Հովհաննիսյանի վկայությամբ՝ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայում անասնաբուժության մասնագիտությամբ սովորողներին պատրաստ են ընդունել առանց քննության: Այդ մասնագիտությունը չեն սովորում, քանզի չեն կարողանում վճարել բուհում տարեկան 400 հազար դրամ ուսման վարձը: Մ. Հովհաննիսյանն ասաց. «Չեն ուզում սովորելու գնան, ասում են՝ այդ փողով կով կառնեմ, կպահեմ»:

berd-2

Փորձառու անասնաբույժը որպես պետության կողմից անտարբերություն որակեց այն, որ անասունների 15 վարակիչ հիվանդություններից միայն մի մասի դեմ է պետպատվերով պատվաստումներ արվում: Անասնաբույժի աշխատավարձը փոքր է, Մ. Հովհաննիսյանը սեպտեմբերին ստացել է 9 հազար դրամ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31