Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետութեան մարդասիրական օժանդակութիւնները հասան Դամասկոս

Հոկտեմբեր 20,2016 14:12

Երեքշաբթի, 18 Հոկտեմբեր 2016-ին, երեկոյեան ժամերուն Հայաստանի Հանրապետութեան կողմէ Հայաստանի նախագահին հրամանագիրով առաքուած` «Սուրիոյ եղբայր ժողովուրդին` խաղաղութեան մաղթանքներով» խորագիրը կրող բարեգործական-մարդասիրական օժանդակութիւնները հասան Դամասկոս: Այս մասին կը յայտնէ Perio News-ը:

40 թոն կշռող մարդասիրական օժանդակութիւնները նախապէս երկու հանգրուանով հասած էին Լաթաքիոյ ռուսական Հըմէյմիմ ռազմակայան:

Օժանդակութեան գերակշիռ մասը ուղարկուեցաւ Հալէպ` տրամադրուելու բոլոր կարիքաւոր սուրիացիներուն, իսկ միւս մասը տրամադրուեցաւ Լաթաքիոյ, Քեսապի, Թարթուսի եւ Դամասկոսի ժողովուրդին:

Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցւոյ դիմաց օժանդակութիւններու բեռնատարներու դիմաւորման ներկայ էին Սուրիոյ մօտ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպան փրոֆ. դոկտ. Արշակ Փոլատեան, Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Տ. Արմաշ Եպս. Նալպանտեան, Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ ժողովրդապետ Հոգշ. Տ. Գէորգ Պահէեան, սուրիական խորհրդարանի երեսփոխան դոկտ. Նորա Արիսեան, դամասկահայ կազմակերպութիւններու, միութիւններու եւ Դամասկոսի Շտապ Օգնութեան Մարմնի (ԴՇՕՄ) ներկայացուցիչները:

Օժանդակութիւնները, որոնք կ՛ընդգրկէին սննդամթերք, անձնական մաքրութեան իրեր, ձմեռնային հագուստներ եւ այլն, յանձնուեցան Դամասկոսի Շտապ Օգնութեան Մարմնին, որպէսզի իր կարգին տրամադրէ բոլոր կարիքաւոր ընտանիքներուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31