Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը որոշեց ճիշտ խոսել, բայց անմիջապես չի համաձայնի»

Հոկտեմբեր 20,2016 14:05

«Ալիեւն ուղղակի որոշեց ճիշտ խոսել: Հատկապես Ռուսաստանի եւ արեւմտյան ցանկացած երկրի համար պարզ է, որ նախորդ դարի 20-ական թթ. կոպիտ խախտվել է հայ ազգի իրավունքը: Կորցրեցինք Նախիջեւանն ու Արցախը, որովհետեւ այդպես ցանկանում էր Քեմալական Թուրքիան: Այս ամենն ի հայտ է գալիս, գերտերություններն էլ կխոսեն այն մասին, որ ժամանակն է անցնել իրականությանը: Միայն այդ դեպքում կլուծվի հակամարտությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիեւի՝ վերջերս հնչեցրած հայտարարությանը, թե իր վրա ճնշում են գործադրում եւ ստիպում ճանաչել Արցախի անկախությունը, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ ողջունում է Ալիեւի հայտարարությունը եւ նկատում, որ Ադրբեջանի նախագահի միտքն ավարտվել է հետեւյալ շեշտադրմամբ՝ «իմ նախագահության օրոք դա չի լինելու»: Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ ըստ Ալիեւի՝ «եթե այլ իշխանություն լինի, չգիտի՝ հարցն ինչպե՞ս կլուծվի»:

«Երբ մի բան ցանկանում են կատարել, սկզբից լուրն են «բաց թողնում»…չեմ կարծում, որ Ադրբեջանն անմիջապես կհամաձայնի, եւ Արցախը «կստանա» անկախություն, բայց, փառք Աստծո, առաջին փոքրիկ քայլն արված է»,-համոզված է մեր զրուցակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31