Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանին սպառնացող դեֆոլտի մասին հայտարարությանը: Պարոն Արամյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությանն աղետ չի սպասվում:
Ֆինանսների նախարարի խոսքերով՝ «Մտահոգությունն այն է, որ մենք ունենք գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շրջադարձ: Ապագայի համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի մտցվի հարկաբյուջետային կայունություն: Դա նշանակում է, որ պարտքը պետք է մեղմվի, աճի տեմպերը պետք է մեղմվեն: Ես դրա մասին արդեն խոսել եմ»:
Օլիգարխների դեմ պայքարի մասին լրագրողի հարցին էլ պարոն Արամյանն այսպես արձագանքեց.«Դուք ոչ թե պետք է ֆիքսվեք օլիգարխների վրա, պետք է ֆիքսվեք համընդհանուր հարկային արդարության վրա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ այս կառավարության ծրագիրն ինչո՞վ է տարբերվում նախորդ կառավարության ծրագրից, պարոն Արամյանը պատասխանեց՝ գնումների ոլորտը.«Ներդնելու ենք շահերի բախման ինստիտուտը, ավելի թափանցիկ համակարգ ենք ստեղծելու»:
Այս կառավարությանը կհաջողվի այնպիսի բարեփոխումներ անել, որով ՀՀԿ-ն «կմաքրագրվի», որպեսզի հաջորդ ընտրություններին նոր վարկանիշով ներկայանա, այս կառավարությունը այդ գործիքն է իշխող կուսակցության վերարտադրվելու համար. մեր այս դիտարկմանը, պարոն Արամյանն այսպես արձագանքեց.«Մենք պետք է ֆիքսվենք բարեփոխումների շուրջ: Ինչ կլինի ապագայում՝ ապագան ցույց կտա: Հանրությունն իր կամքը կարտահայտի ընտրությունների միջոցով»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ