Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը հերքում է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Հոկտեմբեր 20,2016 13:44

«Ես ձեզ վստահեցնում եմ` արտաբյուջեները հաստատվում են եւ կառավարվում են այնպես, ինչպես բյուջետային գործընթացում այլ ծախսերը: Այսինքն` նույն ձեւով նախագծերը հաստատվում են, նույն ձեւով գնում է գնումների գործընթացը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հիշեցնենք, երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկել`վերացնել պետական գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները: «Սովորաբար կոռուպցիոն ռիսկերը դրսեւորվում են գնումների գործընթացում: Այդ մասով ես ձեզ ասեմ, որ մենք ունենք մշակած նոր օրենք, որն այդ ամբողջ գնումների գործընթացում կանոնակարգում կմտցնի, կբարձրացնի թափանցիկությունը, պատասխանատվությունը: Նույնը կտարածվի նաեւ արտաբյուջետային միջոցների վրա»,- ասաց նախարարը:

Մի քանի օր առաջ առաջին նախագահը խոսել էր Հայաստանում դեֆոլտի վտանգի մասին: «Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա»,- լրագրողների հարցրերին այսպես պատասխանեց Վարդան Արամյանը`հավելելով. «Վերջին տարիներին պարտքի աճը նաեւ պայմանավորված է եղել արտաքին աշխարհից ներթափանցած շոկերով: Պարտադրված ենք եղել, որպեսզի մենք որոշակի պարտքի աճ թույլ տանք, բայց դա չի նշանակում, որ ապագայում կա դեֆոլտի մեծ հավանականություն: Դեֆոլտը ոչ այլ ինչ է, քան քո հավանական պարտավորությունների կամ ստանձնած պարտքի սեփականատերերի նկատմամբ քո պարտավորությունների չկատարում: Ես կարծում եմ,  այդպիսի խնդիր մենք այսօր չունենք: Ապագայում էլ մենք փորձելու ենք ավելի ուժեղացնել մեր բարձիկները: Դա է եղել հիմնական հենքը, որ դրված է եղել 2017թվականի բյուջեի հիմքում»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ 2020 թվականը լինելու է արտաքին պարտքի սպասարկման պիկը, Վարդան Արամյանը բացատրեց. «Միջազգային պարտքում կա «բութ մատի» կանոն, երբ սովորաբար երկրները, որ թողարկում են մեծ պարտքեր, ունենում են պիկային խնդիրներ: Բայց ի՞նչ է կատարվում. մինչեւ այդ պիկին հասնելը, կատարվում են վերաթողարկումներ ու անընդհատ հետաձգվում են: Դա պարտքի կառավարման գործիքակազմերի կարեւոր կանոններից է: Դրա համար մինչև 2020-ի պիկը մենք, ուսումնասիրելով եւ հետեւելով միջազգային շուկայի կոնյունկտուրային, կգտնենք այն հարմար պահը, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի հարմար պայմաններով պարտքը վերաթողարկել, այնպես, ինչպես դա կատարեցինք 2015 թվականին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31