Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղնախարարությունը պատրաստ չէ արտաբյուջեից հրաժարվել

Հոկտեմբեր 20,2016 13:18

«Ես մտածում եմ, որ պետք է արտաբյուջե, որպեսզի հնարավոր լինի որոշ ծրագրեր զարգացնել, մանավանդ մենք ունենք գիտական ինստիտուտներ, որտեղ առանց արտաբյուջե հնարավոր չէ գիտություն զարգացնել: Դրա համար համարում եմ, որ պետք է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը ծանոթ չէր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկներից, մասնավորապես, արտաբյուջեներից հրաժարվելու մասին:

Հիշեցնենք, երեկ առաջին նախագահը երկու առաջարկ էր արել Կարեն Կարապետյանին: Դրանք են`վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները եւ անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով:

Իգնատի Առաքելյանի նախարարությունը պատրաստ չէ հրաժարվել իր արտաբյուջեներից:

Անդրադառնալով կառավարության ծրագրին` նախարարն ասաց, որ պետք է տեղավորվեն այսօրվա հաստատված բյուջեի գումարների սահմաններում. «Դրա համար պետք է որոշենք, թե որ մեխանիզմներն ընտրենք սուբսիդավորման, որ տարբեր ճյուղերով գնանք եւ կարողանանք անասնաբուծությունը, սերմնաբուծությունը, պարարտացումն ապահովենք: Բայց դա դեռ հիմա տեսլական է, որ պետք է քննարկենք, բաշխում անենք բյուջեում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31