10փաստ 10-ամյա աղջկա մասին
1.Այսօր աշխարհում ապրում է մոտ 60 միլիոն 10-ամյա աղջիկ: Նրանցից գրեթե 35 միլիոնն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ բարձր աստիճանի անհավասարության կա տղամարդկանց և կանանց միջև:
2.10-ամյա աղջիկների իրավունքներին և հնարավորություններին ուղղված ներդրումները կարող են երեք անգամ մեծացնել կյանքի ընթացքում նրանց ստացած եկամուտը, արագացնել երկրի տնտեսական զարգացումը և հանգեցնել նրան, որ երեխաների ապագա սերունդներն ավելի առողջ և կրթված լինեն:
3.Աղջիկների կրթությունն աշխարհի ամենաարդյունավետ ներդրումն է, սակայն այսօր 62 միլիոն աղջիկ դպրոց չի հաճախում:
4.Աղջկա համար դպրոցական յուրաքանչյուր հավելյալ տարին նշանակում է հետագա կյանքում աշխատավարձի 10 տոկոս աճ:
5.Զարգացող երկրներում ամեն օր 18 տարին չլրացած մոտ 47,700 աղջիկ է ամուսնանում:
6.6-ից 11 տարեկան 16 միլիոն աղջիկ երբևէ դպրոց չի հաճախի: Այս թիվը երկու անգամ գերազանցում է տղաների ցուցանիշը:
7.ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ողջ աշխարհում դեռահաս աղջիկների մահվան թիվ մեկ պատճառն է: Երկրորդ պատճառը ինքնասպանությունն է:
8.Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ բռնության արդյունքում դեռահաս աղջիկ է մահանում:
9.10-ամյա աղջիկները ենթարկվում են անիրավահավասարության հետ կապված անհամար չարաշահումների՝ ինչպիսիք են մանկահասակ ամուսնությունը, կանանց սեռական օրգանների խեղումը, պարտադրված կամ հարկադիր սեռական կապը, անցանկալի հղիությունը, կամ կրթությունից զրկելը.
10.Միջնակարգ դպրոցից դուրս մնացող աղջիկների մեկ երրորդի համար պատասխանատու է մանուկ հասակում ամուսնությունը: Այն նաև լրացուցիչ ծախսեր է դնում հասարակության վրա՝ բնակչության ավելի մեծ աճի և կանանց ցածր աշխատավարձերի տեսքով:
10 փաստ ամբողջ աշխարհից
1.Հնդկաստանը դեռահասների հղիության, միջնակարգ դպրոցից դուրս մնալու բարձր ցուցանիշների և երիտասարդ կանանց գործազրկության պատճառով տարեկան կորցնում է 56 միլիարդ դոլարի պոտենցիալ եկամուտ:
2.Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, տարածաշրջանային մակարդակում, 100 աղջկան բաժին է ընկնում 111 տղա:
3.Ենթասահարային Աֆրիկայում է բնակվում աշխարհի դպրոց չհաճախող երեխաների 55 տոկոսը և դեռահասների 52 տոկոսը:
4.Միայն Նիգերում մանկահասակ ամուսնությունը վերացնելը կարող է 2014-ից 2030 թթ․ բերել ավելի քան 25 միլիարդ դոլարի եկամուտ:
5.Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում միջնակարգ դպրոցում յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում մոտ ութ աղջիկ:
6.Մարոկկոյում կամ Կոստա Ռիկայում այսօրվա կրթված, առողջ 10-ամյա աղջիկը կարող է մոտ 30,000 դոլար ավել վաստակել մինչև 25 տարեկան հասնելը, քան նրա հասակակիցները, ովքեր միջնակարգ կրթություն չեն ստացել և առողջական խնդիրներ ունեն:
7.Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները միակ տարածաշրջանն են, որտեղ ավելի շատ աղջիկներ են գնում միջնակարգ դպրոց, քան տղաներ:
8.Եթովպիայում դպրոց գնացող յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում ընդամենը վեց աղջիկ:
9.Ենթասահարային Աֆրիկայի որոշ երկրներում 15-ից 19 տարեկան աղջիկների ՄԻԱՎ ձեռք բերելու հավանականությունը հինգ անգամ ավելի, քան տղաներինը:
10.Թուրքիայում 653,000 տասը տարեկան աղջիկ կա: կարող է մոտ 61,000 դոլար ավել վաստակել մինչև 25 տարեկան հասնելը, քան նրա հասակակիցները, ովքեր միջնակարգ կրթություն չեն ստացել և առողջական խնդիրներ ունեն:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ