Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վահան Բադասյանը, կարծում ենք, ռազմական գաղտնիք է հայտնում. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 20,2016 12:15

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ իրեն պատկանող ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ պայմանագիր է ստորագրել եւ շուկայականից բարձր գներով ցորեն մատակարարել բանակին։

«ՉԻ» – Հետաքրքիր է՝ Վահան Բադասյանը գիտի՞, թե ինչու է, ասենք, սովորական վերնաշապիկի գինը 10 դոլար, իսկ նույն որակի, բայց «Պիեռ Կարդեն» գրությամբ վերնաշապիկի գինը՝ 120 դոլար։ Երեւի չգիտի։ Այլապես կիմանար նաեւ, որ ի տարբերություն սովորական ցորենի՝ Արցախի հերոսի աճեցրած ցորենը բարձրացնում է զինվորների մարտական ոգին։

Բացի այդ էլ՝ Վահան Բադասյանը, կարծում ենք, ռազմական գաղտնիք է հայտնում, որովհետեւ ոսոխին տեղեկացնում է, թե ում աճեցրած ցորենն են ուտում հայ զինվորները։ Այնպես որ՝ նրան պետք է պատասխանատվության ենթարկել օրենքի ամբողջ խստությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31