«Ժողովուրդ»-ի այսօրվա զրուցակիցը Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն է։
– Երբեմն չեք կարողանում զսպել Ձեր…
– Իմ զայրույթը՝ օրինախախտների, անկարգների հանդեպ։ Այսքան ժամանակ բեմում եմ, նաեւ նկարահանվում եմ, չեմ հիշում, որ որեւէ մեկին սպասեցրած լինեմ։ Իսկ, առհասարակ, հավասարակշռված մարդ եմ, նույնիսկ կարող եմ վիրավորանք կուլ տալ, որ բարդություններ չառաջանան։
– Հարված, որ չեք մարսել։
– Այս ասպարեզում հարվածները շատ են։ Դրանք, իհարկե, թողնում են իրենց նստվածքը։ Ակնհայտ կերպով իմ թիկունքից չեն հարվածել, բայց եղել են պարագաներ, որոնց դեպքում ես զգացել եմ իմ անձի հանդեպ դիտավորություն։ Օրինակ՝ իմ մասնակցությամբ ֆիլմերից շատերը հեռուստատեսությամբ չեն ցուցադրում։ Հաստատ չեմ կարող ասել, բայց, այնուամենայնիվ, երեւի թե դա հարված է իմ թիկունքից։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում