Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Կիսաինտելեկտուալ դեբիլներ լինում են, էլի». «168 ժամ»

Հոկտեմբեր 20,2016 12:04

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՀՀԿ- ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

– ՀՀԿ խորհրդի նիստում օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրն ի՞նչ է խոստանում։

– Ծրագիրն ամբողջական երեկ է հաստատվել, ՀՀԿ խորհրդի նիստում ներկայացվել է ծրագրի նախնական տարբերակը։ Ես իմ նկատառումները բարձրաձայնել եմ, հուսով եմ, որ դրանք հաշվի կառնվեն։ Երեկ նույնպես հանդիպել ենք վարչապետի հետ, խոսել ենք։

Կարճաժամկետ միջոցառումների լայն ծրագիր է նախատեսվում, բացի այդ, նախատեսվում են նաև մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ շատ լուրջ, էական փոփոխություն է արվել տնտեսական բլոկի մասով, որ բավականին հետաքրքիր է, կան ստանդարտ և ոչ ստանդարտ մոտեցումներ։

Կարճաժամկետ հատվածում փորձում է վեր հանել բոլոր խնդիրները, լուրջ խնդիրներ են դրված լուծելու, մասնավորապես՝ հարկային-մաքսային վարչարարության մասով, պետական բյուջեի ծախսերի արդյունավետության գնահատման չափանիշների հետ կապված, պատասխանատվության մեխանիզմների բարձրացման հետ կապված, սոցիալական ոլորտում կան մի շարք միջոցառումներ։. Նախադրյալներ է ստեղծում դրական սպասումներն ավելի զարգացնելու։

– Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նիստի ժամանակ բախում եք ունեցել Կարեն Կարապետյանի հետ, մասնավորապես՝ գազի գնի հետ կապված։ Ի՞նչն է խնդիրը։

– Այդ հաղորդումը գնացել է թերթի միջոցով, կամ ինչ-որ մեկի միջոցով, որը գնացել ինչ-որ խաբար է տվել։ Կիսաինտելեկտուալ դեբիլներ լինում են, էլի, էն մյուսն էլ շարունակել է…

Այո, իմ և պարոն Կարապետյանի միջև կա խիստ գործնական և լուրջ քննարկում, որովհետև ինձ շատ հաճելի է նրա նախաձեռնողականությունը, ոչ թե ինչ-որ մի խնդիր ունենալով, այսպես ասած, մոտիվացիաները, որ ինքը տնտեսական բլոկում ուզում է փոփոխություններ անել, որովհետև իրականում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ հանձինս իր ղեկավարի, համենայն դեպս այդ խնդիրները դրել է, և տնտեսական վերելքի ապահովման համար պետք է նորովի աշխատել։

Իսկ քաղաքական կուրսի փոփոխություն չկա, պարզապես իրականացման մեխանիզմների մեջ է խնդիրը։ Եվ պարոն Կարապետյանն ակտիվ ներգրավվել է տնտեսական բլոկի մեջ՝ ոչ ստանդարտ լուծումների մոտեցման առումով, և դա ինձ համար հոգեհարազատ է։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31