Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է կասեցվի Հյուսիս-֊հարավ մայրուղու շինարարությունը, ասաց, որ ամեն ինչ հնարավոր է․ «Գնահատելու ենք արդյունավետությունը, դրանից հետո հասկանանք՝ ի՞նչն ենք շարունակելու, ո՞րն ենք շարունակելու եւ շարունակելու ենք արդյոք, թե՞ ոչ»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ հնարավոր է դադարեցվի՞ ծրագիրը, նախարարը պատասխանեց. «Ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, որովհետեւ դեռ վերջնական չէ»:
Aravot.am-ի այն հարցին՝ ըստ մամուլի հրապարակումների Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության հետ կապված չարաշահումներ են հայտնաբերվել եւ քրեական գործ է հարուցված, նախարարը պատասխանեց, որ հարցն իրեն չի վերաբերում։
Մեր դիտարկմանը՝ նախարարը տեղյա՞կ է այդ չարաշահումների մասին, պարոն Մարտիրոսյանը խուսափեց հստակ պատասխան տալ, նա նշեց, որ ներկայումս գնահատում են նախագծային արդյունավետությունը․ «Հիմա գնահատվում է արդյունավետությունը, ստուգում ենք եւ ցանկացած նոր զարգացման դեպքում ձեզ տեղյակ կպահենք»։
Կարդացեք նաև
Նախաարար Մարտիրոսյանը խոստացավ՝իր կառավարման ընթացքում անելու է ամեն ինչ, որպեսզի չարաշահում չլինի:
Մանրամասները՝ տեսանյութում՝ շուտով
Նելլի ԲԱԲԱՅԱՆ