Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի ստանդարտ ծրագիր պարզապես հնարավոր չէր պատկերացնել. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 20,2016 11:53

Եվ այսպես՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը պատրաստ է։ Ընդ որում՝ դրա նախաբանում երկու անգամ գրված է, որ ստանդարտ մոտեցումներն ու մեթոդները չեն կարող ապահովել զարգացման այն տեմպերը, որոնք անհրաժեշտ են մեզ, ու այս նախաբանից հետո ենթադրվում էր, որ բուն ծրագիրը, այսպես ասենք, ոչ ստանդարտ է լինելու։ Բայց համբերությամբ մինչեւ վերջ ընթերցելով բավականին ծավալուն այդ փաստաթուղթը՝ այդպես էլ չհասկացանք, թե դրա ի՞նչն էր «ոչ ստանդարտ»։

Ընդհանրապես՝ ցանկացած կառավարության ծրագիր կառուցված է լինում նույն սկզբունքով. երկրի վիճակն այսպիսին է, պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, որպեսզի իրագործենք այս-այս-այս նպատակները։ Նոր կառավարության ծրագիրն էլ էր կառուցված այդ սկզբունքով, երկրի վիճակը վատ է, դրա համար պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, ու «բալքիմ» մի բան ստացվի։ Այլ կերպ ասած՝ ավելի ստանդարտ ծրագիր պարզապես հնարավոր չէր պատկերացնել։

Ուրիշ բան, որ կոնկրետության տպավորություն թողնելու նպատակով բավականին շատ թվեր կային (օրինակ՝ գյուղական համայնքներում իրականացնել 40 մշակութային միջոցառում, 5 քարանձավ դարձնել զրոսաշրջային վայր եւ այլն), բայց դրանից ավելի շատ ոչ թե գործնականություն էր բուրում, այլ խորհրդային տարիների թվապաշտություն։

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե ծրագիրը վատն է։ Նորմալ ծրագիր է՝ նախորդներից մի քիչ ավելի լավը կամ ավելի վատը (ճաշակի խնդիր է)։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31