Մոսկվայում մեկնարկած թենիսի «Կրեմլի գավաթ» միջազգային ներկայացուցչական մրցաշարում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել առաջին շրջանի արգելքը: 2 ժամ 15 րոպե տեւած պայքարում նա 6-3, 6-7, 4-6 հաշվով պարտվեց բոսնիացի Դամիր Ջումհուրին: Կարենն իր անհաջողությունը կապել է լարված մրցաշրջանի ավարտին հոգնածության հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Livetennis.com-ի