Երեւան, 20 հոկտեմբերի, 2016թ.: Հիմնադրամի 2016թ.-ի դրամահավաք քարոզարշավը մեկնարկում է Հայփոստի հետ համատեղ իրականացվող դրամահավաք-ձեռնարկով, որն այս տարի կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո: Նախորդ տարիների նման նվիրատվություններ կընդունվեն Հայփոստի երեւանյան եւ մարզային բոլոր բաժանմունքներում՝ հնարավորություն տալով ցանկացողներին մասնակից դառնալու Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:
Սկսվելով հոկտեմբերի 20-ին՝ փոստային նվիրատվությունները կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Մեզանից յուրաքանչյուրի նվիրատվությունը մի նոր ծրագրի սկիզբ է:
Կարդացեք նաև
«Հայաստան» համահայկական հիմնադրամ