Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ում շնորհավորանքներ են՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2016 11:35

ԱԺ-ում քիչ առաջ քվեարկության դրվեց, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ 103 կողմ, 4 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ինչպես տեղեկացրել ենք, վիճելի հարցերի շուրջ երեկ 5 խմբակցությունները համաձայնության եկան կառավարության հետ: Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ կոնսենսուսային տարբերակը որեւէ հարց չի լուծում ուրիշի փոխարեն քվեարկելու մասին հայտարարություն անողի համար. «Եթե որեւէ մեկը զրպարտեր եւ դիտավորյալ բողոքներ ներկայացներ, ՀՀ դատարաններում կարող էին այդ հարցը քննարկել: Սա նույն մեխանիզմն է եւ կարող են մեկնաբանել ինչպես ցանկանան: Սա բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրովի ձեւ է»:

Քվեարկությունից հետո Լեւոն Զուրաբյանը շնորհավորեց. «Ընտրողների ցուցակները հրապարակելու համար հասարակությունը պայքարել է տարիներ շարունակ, եւ ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին՝ այս կարեւոր նվաճման համար»:

Քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին», «Ընդերքի մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը:

Նաեւ քվեարկության դրվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց՝ 109 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31