Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարությունը

Հոկտեմբեր 20,2016 11:15

Հայաստանի Հանրապետությունն անկախության 25-ամյակը դիմավորում է հերթական ընտրություններ կոչված գործընթացով:

Վարչախումբը, հայաստանցիներին զրկելով ուղիղ ընտրությամբ նախագահ ընտրելու իրավունքից, նպատակ ունի ավելի քիչ վտանգով և քիչ ծախսերով կրկին ուզուրպացնի իշխանությունը:

2015թ-ից սկսված այդ գործընթացը մտնում է վճռական փուլ:

Հանրապետական և ԱԺ-ում ընդգրկված կուսակցությունները, բացառությամբ Ժառանգության, լծվեցին ընտրական օրենսգրքի հերթական « բարեփոխման» իմիտացիոն գործընթացին, ինչն իրենց բնութագրմամբ համարում են պատմական նվաճում:
Ընտրական օրենսգրքում վարչախմբի զիջումները պատմական նվաճում համարողները դժվար չհասկանան, որ Մարտի 1, Սարի թաղի ջարդի, առավելևս ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի բեռով վարչախումբը, իր կողմից բուծած կրիմինալի միջոցով « ընտրական» գործընթացը վերահսկելու ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որը վերածվել է բաղրամյան 26-ի թվանկարչական կենտրոնի, արձանագրելու է հերթական քայլ առաջ ձևակերպմամբ տոկոսանկարչությունը, իսկ որպես հատուցում` իրենց սպասարկող ուժերին կրկին ԱԺ մտնելու հնարավորություն կտրվի:

Եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա և իշխող կլանը որոշի ազատ ու թափանցիկ քվեարկություն անցկացնել, ապա ֆինանսական, վարչական, ուժային ու կրիմինալի համատեղմամբ և ընդդիմության բզկտվատության, ֆինանսական ռեսուրսների բացակայության, ժողովրդի անտարբերության պարագայում այդ գործընթացը հնարավոր չէ մրցակցային ու քաղաքական ընտրություն համարել, արդյունքում` արձանագրվելու է վարչախմբի « հաղթանակ» , ինչպես եղավ Հրազդան քաղաքում, ինչը ցույց տվեց Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրությունները:

Ստեղծված իրավիճակը պարտադրում է երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերին, մտավորականությանը, ՀՀ քաղաքացիներին` անել իրենցից կախված հնարավորը`արթնացնել ու համախմբել ժողովրդին` կանխելու 2017 թ հերթական անգամ ընտրության քողի տակ իշխանությունը բռնազավթելու վարչախմբի դավադիր ծրագիրը:
Այդ խնդիրը լուծելու առաջին քայլն անում է « Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն առանց որևէ նախապայմանի, անելու է իրենից կախվածը` աջակցելու իրական ընդդիմադիր ուժերի համախմբմանը:

ԺՀԿ քաղաքական խորհուրդ
19.10.2016թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31