Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 20,2016 11:09

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ անելով պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երեւույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը։

Բադասյանը նաեւ առաջարկում է կամ պատասխանատվության ենթարկել ԳՇ պետ Մովսես Հակոբյանին, կամ, եթե ինքը զրպարտում է, իրեն ենթարկել պատասխանատվության։

– Պարոն Բադասյան, ԳՇ պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ գրառումը ձե՞ր բացահայտումն է:

– Սա բացահայտում չէ. ովքեր այս ոլորտում աշխատում են՝ գիտեն դա։ Դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից։ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ։

– Ինչպե՞ս է կոչվում Մովսես Հակոբյանին պատկանող ընկերությունը, որ ցորեն է գնում ՊՆ-ի համար։

– «Սիփան» ընկերությունն է, որի հիմնադիրն ինքն է, տնօրենը՝ նրա եղբայրը։ Բոլորը գիտեն, որ Մոսին հաց է թխում եւ ապահովում մի քանի զորամասերի։ Ղարաբաղում կա «Էռմի» ալրաղացը, ունի մի քանի աշխատող, վճարում է հարկեր, աշխատում է վնասով, Արցախի կառավարության հորդորով գյուղացիներից գնումներ է կատարում շուկայականից բարձր գներով, որ պարզապես գյուղացիները չհիասթափվեն։ Մինչդեռ Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար, հարկեր չի տայիս, անորակ ալյուր է մատակարարում եւ այդ ալյուրը ընդունում ու հաց է թխում։ Օրինակ, անցած տարի ցորենի շուկայական գինը 120 դրամ էր, ինքը պայմանագիրը կնքել էր 150 դրամով եւ 1000 տոննայից ավեյի ցորեն էր գնել։ Ստացվում է, որ 30 միլիոն դրամ մնաց իր հաշվեհամարում, մյուսները չեմ ասում։ Այս տարի՝ նմանապես։

– Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք այս մասին բարձրաձայնել։

– Ես հիմա դա վարչապետի համար եմ ասում, դպրոցներում մոր եւ աղջկա աշխատելու վերաբերյալ նրա հայտարարությունից տպավորություն է, որ եթե առաջնագծում զինվոր է զոհվում կամ մենք ունենք տնտեսական բացթողումներ, դրա պատճառն այն է, որ դպրոցում մայր ու աղջիկ աշխատում են։ Դա ոչ թե ծիծաղելու, այլ զայրանալու երեւույթ է: Նորանշանակ վարչապետը, որ հույս է ներշնչում

ժողովրդի մեջ, այդպես է մտածում։ Ժողովուրդը կոպեկ-կոպեկ փող է հավաքում, բանակին տալիս, բայց բանակը փողերը քամուն է տալիս հանուն բարձրաստիճան գեներալների հարստացման։ Ու հիմա ինչը թողած՝ ինչ է հայտարարում։

Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն եւ ապահովում մի քանի զորամասեր։ Դա նորմա՞լ երեւույթ եք համարում։ Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ։ Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին։ Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական։ Դա ցույց տվեց ապրիլի 2-ը։ Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը։ Օրինակ, դուք տեղյա՞կ եք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, եւ բանակը իրեն նվեր է տվել այդ տունը։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31