Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ նոր ծրագրում, նախորդի հետ համեմատած, առաջընթաց հաստատ չի նկատվում, ծրագիրը չի լուծում այն մարտահրավերները, որոնք ներկայումս ծառացած են մեր երկրի ու տնտեսության առջեւ. «Նախորդում գոնե չոր ձեւակերպումներ էին դրված, ասենք, օգտագործել երկրի ներքին ռեսուրսները՝ ստեղծված իրավիճակից ելնելու համար, ինչին թեպետ ես որոշակի իմաստով դեմ եմ, ոչ թե որ չպետք է օգտագործվի, այլ որ չեմ կարծում, թե ներքին ռեսուրսները մեզ հնարավորություն կտան դուրս գալ ստեղծված իրավիճակից, նոր ծրագիրը հաստատ չի լուծում այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ, իսկ դրանք մեկուսացվածությունն է։ Ծրագրում ելքեր չկան, որոնցով հնարավորություն է ստեղծվելու դուրս գալ մեկուսացումից եւ զարգացում ապահովել։ Այս իմաստով ծրագիրը ոչ համահունչ է դառնում նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակին, մարտահրավերներին»։
Այդ փաստաթուղթը, տնտեսագետի խոսքով, ավելի շատ «ընթացիկ աշխատանքային գործունեության ուղեցույց է». «Ըստ էության, առանձին նախարարությունների ռազմավարություններում արտացոլված են, թե ինչպես են պատկերացնում տվյալ ոլորտի զարգացումը»։
Տնտեսագետը նկատում է, որ թմբկահարումները, թե «ոչ ստանդարտ» մոտեցումներ են նոր ծրագրում տեղ գտել, չեն համապատասխանում իրականությանը. «Օրինակ՝ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների խնդրի հարցում շատ հպանցիկ մոտեցում է ցուցաբերվել, թե պետք է շարունակվեն «բարիդրացիական» հարաբերությունները։ Ներողություն, իսկ ի՞նչ հարաբերություններ պետք է լինեին, չի ասվում, թե այդ ինչ ոչ ստանդարտ քայլեր են արվելու, Իրանն ու Վրաստանը, մինչդեռ, մեզ համար այսօր այնքան կարեւոր են ստեղծված մեկուսացած վիճակից դուրս գալու համար, որ ոչ թե պետք է «բարիդրացիական» հարաբերությունները շարունակել, այլ այդ երկրների հետ պետք է ստեղծել տրանսպորտային միջանցք, տնտեսական գոտի, իրենց հետ մոնտաժվի օրենսդրություն, ունենանք համապատասխան պայմանագրեր, Իրանը մեզ տարիներ շարունակ տարբեր նախագծեր է առաջարկել, այդ նախագծերը պետք է իրականացնենք, բայց ոչ մի նման հիշատակում չկա։ Նույնիսկ եթե նախորդ ծրագրում կար Իրան-Հայաստան երկաթգծի պահը, այս մեկում չկա»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում