Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.52-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատակ գյուղի վերջնամասում գտնվող Վազգեն, Հովիկ և Լյուդվիգ Պ.-երին պատկանող ընդհանուր սեփականություն հանդիսացող անասնագոմում:
Մեկնել էր 4 մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 2.01-ին և մարվել ժամը 9-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմը և 39.000 հակ անասնակեր:
Կարդացեք նաև
Վնասի չափը կազմում է 10.107.000 դրամ:
Նշանակվել է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ՀՀ ԱԻՆ