Երեւանում բարեկեցիկ կյանքը թողնելով՝ 101-ամյա Բեգլար Հակոբյանը վերադարձել է հայրենի գյուղ՝ Վրաստանի Ախքյորփի հայաբնակ գյուղ: Բեգլար պապն այդ տարիքում անգամ բիզնես ունի. մեղվաբուծությամբ է զբաղվում Վրաստանում եւ Երեւանում մեղրը վաճառում: Ասում է` աշխատանքն է իրեն պահում: Այդ տարիքում անգամ Երեւանում բնակվող զավակներին է փորձում օգնել: Բեգլար պապին հանդիպեցինք գյուղի վարսավիրանոցում՝ եկել էր սափրվելու: Ասում է, որ 2 օրը մեկ գալիս է վարսավիրանոց, որ կոկիկ տեսք ունենա: Եռանդուն ու էներգիայով լեցուն
Բեգլար պապն իր գյուղի երիտասարդներին խորհուրդ է տալիս՝ գնացեք Եվրոպայից հարս բերեք: Հայրենական պատերազմից վերադարձել է հաշմանդամ դարձած, սակայն առողջությունից չի բողոքում, նրան ավելի շատ մտահոգում է, որ «պետությունը «մոլոդյոժին» լավ չի նայում»:
Նյութի մանրամասները
Լուսանկարը`
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
«Առավոտ»
19.10.2016