Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քերիի պատճառո՞վ

Հոկտեմբեր 20,2016 17:00

Շաբաթներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, որ ԼՂ խնդրի կարգավորման համար դեռեւս պայմաններ չեն ձեւավորվել: Նախօրեին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի նշյալ հայտարարությանը, նկատել է, թե այն «դիվանագիտական կազուս» է: «Չէ՞ որ այդ հայտարարությունն ամբողջությամբ հակասում է ԱՄՆ դիրքորոշմանը, նախագահ Օբաման Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մյուս նախագահների հետ հայտարարություն է արել, որ ստատուս քվոն անընդունելի է։ Ահա ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում է, թե չի տեսնում կարգավորման ելքը, ավելին՝ նա խոսում է այն մասին, որ այդ հակամարտությունը դժվար է կարգավորել, քան Պաղեստինի հակամարտությունը։

Ի՞նչ ազդակ է նա ուղարկում եւ ո՞ւմ։ Դա միանգամայն անընդունելի հայտարարություն է։ Եվ այդ հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, թե ինչու հակամարտությունը չի կարգավորվել։ Ահա թե ինչու։ Որովհետեւ գոյություն ունեն որոշումներ, միջազգային կազմակերպությունների բանաձեւեր, որոնք կյանքի չեն կոչվում»,- նշել է Ալիեւը՝ հավելելով, թե Հայաստանի վրա, ի տարբերություն Ադրբեջանի, ճնշումներ չեն գործադրվում։
Թեմայի մանրամասները`

 

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31