Հոկտեմբերի սկզբին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Օրրանի» ամենամյա բարեգործական ընթրիքը: Ընթրիքի գլխավոր ելույթ ունեցողը «Օրրանի» վաղեմի բարեկամ Սերժ Թանկյանն էր, որը չորս տարի առաջ իր տիկնոջ՝ Անժելայի հետ մեկնարկեց ծերերի ճաշի ծրագիրը՝ Վանաձորում, եւ մինչ օրս շարունակաբար իրենց ներդրումն են ունենում «Օրրանի» առաքելության իրականացման գործում:
Ընթրիքի ընթացքում իր խոսքով հանդես եկավ նաեւ դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Անժելան արդեն մեկ անգամ այցելել էր «Օրրան» եւ տպավորվել նրա կատարած լավ աշխատանքով: Բարեգործական ընթրիքի ընթացքում հաջողվեց հանգանակել շուրջ 150 000 ԱՄՆ դոլար, որի շնորհիվ «Օրրանը» կշարունակի իրականացնել իր՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու կարեւոր առաքելությունը:
«Առավոտ»
Կարդացեք նաև
19.10.2016