Այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Վերին Լարսի անցակետի համար ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի փակվելու պատճառով կրկին կաթվածահար չլինեն ցամաքային փոխադրումները կամ այլընտրանքային ճանապարհի համար դեռ շարունակվո՞ւմ են բանակցությունները, ինչպես որ ամիսներ առաջ վստահեցրել էր տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա նշել էր, որ Վերին Լարսին որպես այլընտրանք դիտարկում են Հարավային Օսիայով ճանապարհը դեպի Ռուսաստան:
Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ամեն տարի այս վիճակը կրկնվում է, բայց հիմնական խնդիրն այն է, որ այլընտրանքային ճանապարհ չկա:
«Այլընտրանքային ճանապարհը ոչ միայն տրանսպորտի նախարարության քննարկման հարցն է, այլ երկրների միջեւ քննարկման»:
Կարդացեք նաև
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ռուսական, վրացական կողմի հետ Վերին Լարսի հարցը մշտապես քննարկում են եւ փորձում առաջացած խնդիրները լուծել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ