Սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչ, 68-ամյա Միշա Հովհաննիսյանը բարձրագույն կրթությամբ անասնաբույժ է, երկար տարիներ, այժմ էլ աշխատում է մասնագիտությամբ: Նրա գրաֆիկական գործերը հաջողված են, Միշան ստեղծել է հայտնի արվեստագետների, նաեւ իր մի քանի հարազատի դիմանկարները: Պատմեց,թե ինչպես է նկարել սովորել. «Քեռիս՝ Սերգեյ Մելքումյանը ինքնուս նկարիչ էր, 60-ական թվականներին խմբակ բացեց,շնորհալի երեխաներին հավաքեց, որոշ բաներ սովորեցրեց,ուղղություն տվեց»:
Միշա Հովհաննիսյանը նկարելիս ստեղծագործական հաճույք է զգում: Ասաց, որ դիմանկարների շատ պատվերներ են եղել, սակայն երբեք նկարներ չի վաճառել, եղել են դեպքեր, որ նվիրել է: Նկարներ չի վաճառում, որովհետեւ չի կարող իր արարած նկարները գնահատել, ասաց՝ նաեւ այն պատճառով, որ դանդաղ է նկարում:
Ինքնուս նկարչի վկայությամբ՝ իր հայրենակիցները համբերություն չունեն որպես բնորդ մի քանի օր, ժամերով նստել:
Կարդացեք նաև
Բերդի պատմության եւ կենցաղի թանգարանում ներկայացված են Մ. Հովհաննիսյանի նկարչական աշխատանքները: Թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանն ասաց, որ այցելուները հավանում են նրա նկարները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ