Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել:
Այս առնչությամբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկ Խաչատրյանն իրեն տեղյակ է պահել որոշման մասին:
Նաիրա Զոհրաբյանն էլ Խաչատրյանին հետագա հաջողություններ է մաղթել կուսակցական գործունեության մեջ:
Թե որն է Խաչատրյանի որոշման պատճառը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն դա հայտնի չէ: Նաեւ տեղեկացրեց, որ Հայկ Խաչատրյանը որոշել է անդամակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ