ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է.
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նպատակահարմար չեմ համարում, այդ մասին տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վստահեցնում եմ, որ սա բացառապես իմ որոշումն է: Շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար, վերջինիս հաջողություն եմ մաղթում քաղաքական կյանքում: Միաժամանակ վստահեցնում եմ նաև, որ որպես պատգամավոր շարունակելու եմ լինել իմ հայրենակիցների ու բազմահազար ընտրողների կողքին՝ առաջնորդվելով օրենքով վերապահված խղճով ու համոզմունքներով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյան»: