Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը պիտի վարորդ փոխի, ոչ թե նոր մեքենա գնի

Հոկտեմբեր 19,2016 19:50

Վաղը Ազգային ժողովում կքննարկվի Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, որի ՍՓՅՈՒՌՔ բաժնում գրված է. Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույցի ստեղծում՝ սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար:

Լավ է, բայց նոր կառույցը ենթադրում է նոր ծախսեր, մինչդեռ նույն ծրագրի ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ բաժնում գրված է. պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերհանում ու վերացում, պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը եւ այլն:

Նախքան Կարեն Կարապետյանը Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ կառույցներ, որ կարող են սփյուռքահայերին օգնել. «Հայաստան» համահայկական հիմնադրամ, սփյուռքի նախարարություն, ստեղծված բայց չգործող համահայկական բանկ եւ այլն: Նոր կառույց ստեղծելու կարիք չկա, պետք է ստեղծվածները օպտիմալացնել եւ գործի գցել: Եթե մեքենան լավ չի աշխատում, դեռ չի նշանակում, որ այն վատն է, գուցե վարորդն է անտեղյակ-ապաշնորհի մեկը: Դատելով մեր պետության վերջին 20 տարվա կյանքից, մեր դեպքում հենց վարորդներն են վատը` մեքենան լավն է: Կարեն Կարապետյանը պիտի վարորդ փոխի, ոչ թե նոր մեքենա գնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31