Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. Մտահոգիչ է՝ ամեն օր անձանց անձնական տվյալներն այսպես, թե այնպես հասանելի են

Հոկտեմբեր 19,2016 18:09

Aravot.am-ը ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանից հետաքրքրվեց, թե ստորագրված ընտրացուցակների հրապարակումը անձնական տվյալների պաշտպանության տեսակետից ի՞նչ խնդիրներ կարող է պարունակել:

Շուշան Դոյդոյանը պատասխանեց, որ դեռ որեւէ գրություն ուղղված այդ հարցի դեմ Անձնական տվյալների պաշտպանության գրասենյակը չի ստացել. «Զգում ենք՝ հանրության մեջ տեղի են ունենում այդ քննարկումները՝ որքանով է արդարացված, ցանկություն կա՞, թե՞ չկա: Բայց մենք չենք ստացել որեւէ դիմում, որ դրա հիման վրա ուսումնասիրենք հարցը եւ արտահայտենք մեր պաշտոնական դիրքորոշումը»:

Նա նշեց, որ տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են, բայց հիմնական մոտեցումն այն է, որ ոչ թե հենց ընտրություն կատարած ցուցակները հրապարակեն, այլ հրապարակեն ընտրողների ցուցակները, որոնք որ պետք է հրապարակվեն մինչեւ ընտրությունները՝ ոչ թե մշտապես հրապարակված մնան, ինչպես Հայաստանում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում. «Կարեւոր է հասկանալ՝ այն նպատակը, որը սահմանվում է եւ տեղեկությունների այն ծավալը, որը ցանկանում են մշակել, հրապարակել արդյոք իրար համաչա՞փ են, թե՞ ոչ:

Դա հենց գնահատենք, կարող ենք ասել՝ այն ծավալը, որ հրապարակել են տվյալները նորմալ այդ նպատակին ծառայում են: Բայց ես մի քիչ կասկածում եմ՝ պետք է լավ ուսումնասիրել հարցը: Չգիտեմ, թե ինչ եզրահանգման կգա օրենսդիրը, բայց մտահոգող հարց է այն, որ հիմա ամեն օր այդ տվյալներն այսպես, թե այնպես հասանելի են elections.am կայքում, եւ մեր մասին ցանկացած ինֆորմացիա հասանելի է ոչ միայն Հայաստանի համար, այլ դրսից ցանկացած օգտատիրոջ համար: Հանգիստ կարելի է յուրաքանչյուր անձի նույնականացնել, հատկապես՝ եթե իր անուն ազգանունը եզակի է»:

Շուշան Դոյդոյանը համարում է, որ երկու կողմերն էլ պետք է նայել՝ թե՛ հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը, թե՛ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը. «Գուցե ծավալը փորձենք կրճատել տվյալների, որոնք հասանելի են: Բայց ինչ-որ միջամտություն հաստատ պետք է կատարել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31