Այսօր՝ հոկտեմբերի 19–ին, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն ու կուսակցության նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, բանակցային ընթացիկ գործընթացը և կարգավորման հնարավորությունները, տարածաշրջանային այլ խնդիրներ։
Խոսվել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և 2017թ. խորհրդարանական ընտրությունների մասին։
Քննարկվել է նաև Հայաստան–ԵՄ երկկողմ նոր պայմանագրի բանակցությունների ընթացքը։
Կարդացեք նաև
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն