Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի պահանջ կդրվի, որ արգելվում է առանց քաղաքացիների համաձայնության ուղարկել անցանկալի հաղորդագրություններ»

Հոկտեմբեր 19,2016 17:29

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը հոկտեմբերի 19-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ անցանկալի հաղորդագրությունների խնդրին:

«Առանց մեր համաձայնության, ցանկության մեր հեռախոսներին ստանում ենք գովազդային բնույթի անցանկալի հաղորդագրություններ այս կամ այն խանութից, ծառայություններ մատուցողներից եւ այլն: Այս հարցը բազմիցս քննարկվեց տարվա ընթացքում ե՛ւ գովազդային հաղորդագրություն ուղարկող ընկերությունների հետ, ե՛ւ բջջային օպերատորների հետ: Արդյունքում ընդունվեց խորհրդատվական որոշում, այսինքն՝ մեր դիրքորոշումը, թե ինչպես պետք է կարգավորվի այս ոլորտը անձնական տվյալների պաշտպանության գործակալության տեսանկյունից՝ հիմնվելով լավագույն միջազգային փորձի եւ մեր օրենսդրության վրա»,- ասաց նա:

Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս դեպքում փափուկ ներխուժումը իր դրական ազդեցությունը չի թողել եւ դրանով պայմանավորված արդեն մշակվել է նոր օրենսդրական փոփոխություն. «Հստակ օրենքի պահանջ կդրվի, որ արգելվում է առանց քաղաքացիների համաձայնության նրանց ուղարկել անցանկալի հաղորդագրություններ: Եվ եթե քաղաքացին ինչ-որ մի պահի փոշմանել է՝ ուզում է հետ վերցնել իր համաձայնությունը, ապա քաղաքացիները պետք է ապահոված լինեն բոլոր մատչելի հնարավորություններով այդ համաձայնությունը հետ վերցնել: Թե չէ ստացվում է՝ քաղաքացին կրակն է ընկել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31