Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. Անձնական տվյալների պաշտպանության գործում մահակի սկզբունքը թողնելու ենք ամենավերջում

Հոկտեմբեր 19,2016 16:56

Անձնական տվյալների պաշտպանությունը գտնվում է բարձիթողի վիճակում: Այս մասին հոկտեմբերի 19-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

Նա նշեց, որ հարցվածների 62 տոկոսին չի հուզում, թե իրենց անձնական տվյալները, երբ վստահում են մասնավոր կամ պետական մարմնին, հետագայում ինչպես եւ ինչ նպատակի համար է օգտագործվելու. «Գործակալությունը առաջին մեկ տարվա համար հետեւյալ առաջնահերթություններն էր սահմանել եւ որոնց ուղղությամբ քայլեր է կատարել: Առաջին հերթին՝ տեսահսկման ոլորտն է. այսօր Երեւանում եւ արդեն Երեւանի սահմաններից դուրս ամեն քայլափոխին քաղաքացիները ենթարկվում են տեսահսկման՝ ե՛ւ մասնավոր կառույցներում, ե՛ւ հանրային վայրերում՝ փողոցներում, մայթերում, ռեստորաններում, խանութներում, ամենուր՝ նույնիսկ մեր բազմաբնակարան շենքեր մտնելիս մենք տեսահսկման ենք ենթարկվում: Եվ այդ տեսահսկումը դեպքերի 90 տոկոսում իրականացվում է առանց անձնական տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքների պաշտպանության»:

Շուշան Դոյդոյանն ընդգծեց, որ իրավակարգավորումը բացակայում է. «Ցանկացած հանրային վայրում տեսահսկում իրականացնողի հանդեպ այսօր կարելի է վարչական վարույթ իրականացնել, վարչական պատասխանատվության նորմեր սահմանել: Սա մեր գործելակերպը չէ, եւ հենց ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ մահակի սկզբունքը թողնելու ենք ամենավերջում, թեեւ դրա լիազորությունը լիովին ունի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Փորձելու ենք իրազեկել, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու ճանապարհով գնալ եւ մշակելով այսպես կոչված փափուկ իրավունքը, փորձելու ենք խաղի փափուկ կանոններ սահմանելու միջոցով կարգավորել պրակտիկան»:

Շուշան Դոյդոյանը հավելեց, որ մի քանի օր առաջ ընդունվել է տեսահսկման ուղեցույցը, որտեղ ներկայացվում են հիմնական խաղի կանոնները: Սկզբունքներից մեկն է, որ այն նպատակով, որ իրականացվում է նախնական տեսահսկումը չի կարող փոփոխվել ընթացքում՝ առանց տեսահսկման սուբյեկտին իրազեկելու:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31