ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Վերջինս` որպես առաջնածին, բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին