Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն ու իշխանությունը եկան փոխհամաձայնության. «Այն, ինչի հասանք, մեզ բավարարում է»

Հոկտեմբեր 19,2016 16:05

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ 5 քաղաքական ուժերի հետ որոշել են ինչպես վարվել ուրիշի քվեարկության մասին հայտարարություն անողի հետ, երբ նա հանցավոր անփութությամբ կամ դիտավորությամբ կեղծ տեղեկություն է տալիս. «Մենք եկել ենք կոմպրոմիսային լուծման, որին քննարկման ժամանակ կողմ արտահայտվեցին մասնակից բոլոր 5 քաղաքական ուժերը: Օրենքում պետք է ամրագրվի այս ձեւակերպմամբ՝ եթե խոսքը վերաբերում է դիտավորությանը, պահպանվում է այն պատժաչափը, որը կար նախագծում՝ քրեական պատասխանատվություն՝ ազատազրկմամբ 2-5 տարի: Եթե խոսքը անփութության մասին է՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 800-ապատիկը կամ ազատազրկում մինչեւ 2 տարի ժամկետով»:

Բացի այդ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 10 նոր առաջարկություն է ներկայացրել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Առաջին երկու առաջարկը վերաբերում է դիտորդների եւ վստահված անձանց իրավունքներին, որ նրանց ընտրական փաստաթղթից իրավունք ունեն վերցնել ոչ միայն քաղվածք, նաեւ նշումներ:

Սա Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընդունելի է: Առաջարկ է եղել, որ այն արգելքը, որ նույն անձը միաժամանակ չի կարող լինել տարբեր ընտրական հանձնաժողովի անդամներ, դրա փոխարեն նշվի, որ նույն ընտրություններում չեն կարող լինել: Այս գաղափարն իշխանությունների համար նույնպես ընդունելի է:

ՀԱԿ-ն առաջարկել է, որ բողոքարկման ժամը սահմանվի ոչ թե 12-ից, այլ՝ առավոտյան 9-ից: «Չենք ընդունում այդ առաջարկությունները զուտ պրակտիկ տեսանկյունից»: Նա ասաց, որ պետք է գրեն այն, ինչ իրականում կա. «Ամբողջ գիշերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում մարդիկ աշխատում են եւ առավոտյան գնում են տուն»:

Եվս մի քանի առաջարկներ, որ ՀԱԿ-ը ներկայացրել էր, Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարիք չկա ընդունել, քանի որ այս կամ այն հոդվածում դա արտացոլված է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին անհասկանալի է՝ ինչում է համաձայնության «նվաճումը», երբ միեւնույն է, նորից անձին սպառնում է ազատազրկում. «Դատարանին է մնում՝ մարդը դատվում է, թե չի դատվում: Սա մեծ թերություն է: Եթե հստակ բաժանվեր դիտավորությունը ոչ դիտավորությունից՝ գուցե սա բան էր»:

Միքայել Մելքումյանն էլ ասաց՝ «Այն, ինչի հասանք, մեզ բավարարում է»:

Իսկ Դավիթ Հարությունյանն ասաց, որ քրեական իրավունքում անզգուշությունն ու դիտավորությունը հստակ տարանջատվում է: Ընտրական օրենսգիրքը կքվեարկեն վաղն առավոտյան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31