Լրահոս
Օրվա լրահոսը

415 թոռ ու ծոռ ունեցող 115-ամյա թուրք կնոջ առաջին ամուսինը իսլամացած որբ հայ էր. ermenihaber.am

Հոկտեմբեր 19,2016 15:45

Դիարբեքիրում ապրող Շահե Թայուրաքը, ըստ ենթադրությունների, 115 տարեկան է: Ունի 415 թոռ, ծոռ ու կոռ: Շահեն ամուսնացած է եղել 3 անգամ:

Թուքական «Memurlar» լրատվական կայքի տեղեկացմամբ` նրա առաջին ամուսինը հայ է եղել: Առաջին ամուսնությունից երկու զավակ է ունեցել:

Նրա փոքր որդին՝ Ջեմալ Թայուրաքը, որն արդեն 60 տարեկան է, ասում է, որ արդեն թոռների հաշիվը կորցրել են. «Երեք տարի առաջ 415 թոռ ուներ, իսկ այժմ չգիտեմ, թե քանիսն են: Հստակ թիվը ճշտելու համար, ինչպես երկու տարի առաջ, հիմա էլ պիտի բոլոր եղբայրներիս, քույրերիս, զարմիկներիս ու թոռներին հավաքեմ ու նորից ցուցակագրեմ: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, այս 3 տարվա ընթացքում 15 թոռ է լույս աշխարհ եկել և թոռների թիվը 430-ից անցել է»:

Շահեի ավագ դուստրը՝ 90-ամյա Թելին, մոր մասին շատ քիչ հիշողություններ ունի, քանի որ իրեն ու եղբորը մեծացրել է տատիկը (մորական տատիկը՝ խմբ.): «Մենք գիտեինք, թե մեր տատիկը մեր մայրն է: Երբ 6 տարեկան էի, տատիկս ասաց, որ մեր իսկական մայրը ամուսնացել է մոտիկ գյուղերից մեկում»:

Թելին պատմել է, որ իրենց հայրը աքսորից փրկված իսլամացված հայ է եղել, որի անունը Իբրահիմ էր: Մոր և հոր ամուսնության մասին պատմելիս՝ նա նշել է, որ դա եղել է տատիկի որոշումը. «Պապիկս (մորական) 7 տարի էր՝ ծառայում էր Արաբիայում: Երբ արդեն իրենց խնամող չի եղել, տատիկս մորս ամուսնացրել է հարևան գյուղում ապրող հորս հետ, որը որբ էր, ոչ մի բարեկամ չուներ»:

Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am –ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31