Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա թոքերի հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն. «Ա1+»

Հոկտեմբեր 19,2016 15:25

Աշնանը նշվում է Սպիրոմետրիայի միջազգային օրը (հոկտեմբերի 14) եւ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի (նոյեմբերի 17) համաշխարհային օրը: ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Առողջության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբ: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ Հայաստանում նման վիճակագրություն դեռ չի կատարվել, հետևաբար՝ հստակ ցուցանիշներ չի կարող ասել:

«Դրա համար գումար էր անհրաժեշտ, որը չհայթայթեցինք»,-ասաց նա:
Ոսկանյանը նշեց, որ աշնանը թոքային հիվանդություններն ավելի են սրվում, հետևաբար՝ սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: «Սպիրոմետրիա բառացի նշանակում է շունչ չափել, դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դրանով մենք կարող ենք շատ վաղ իմանալ թոքերի այս կամ այն հիվանդության մասին»,-ասաց ՀՀ գլխավոր թոքաբանը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31