Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, եւ դրանից չպետք է վախենալ. անդրադառնալով Սամվել Բաբայանի այս հայտարարությանը՝ նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Ստրատեգիական զենքը նման իրադրության մեջ չի կարող որեւէ դեռ խաղալ: Ո Երեւանը եւ ոչ էլ Բաքուն դրանք չեն կարող օգտագործել: Դա բացառվում է: Երբեմն ես դա համեմատում եմ այն տեսարանի հետ, երբ երկու փիղ հայտնվել են ամանեղենի խանութում եւ իրար հետ կռվում են: Այդպիսի բան կստացվի, մենք կարող ենք Բաքուն հավասարեցնել հողին, բայց նույն հարվածը նրանք կարող են մեզ հասցնել Նախիջեւանից Հայաստանին, այնպես որ ամբողջ խնդիրը նրանում է, որ նման բան չպետք է լինի, որովհետեւ դա ամեն ինչից կլինի նաեւ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը», – նշեց Արման Նավասարդյանը:
Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ ավելի շատ բացասականն էր, քան դրականը: Իսկ բացասականն այն էր, ըստ արտակարգ եւ լիազոր դեսպանի, որ Նազարբաեւը չներկայացավ եւ գլխավոր քարտուղար չընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ