Հարկային, ավելի քան ծանր բեռից ազատվելու ակնկալիքով «Շիրակ կենտրոնը» այսօր դիմել է նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին:
Դիմումում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Հարությունյան.
Լսելով Ձեր ելույթները և հույս ունենալով, որ Դուք արդարացի մոտեցում կցուցաբերեք և ճանապարհներ կգտնեք մեր՝ «Շիրակ կենտրոն» կազմակերպությանը ազատելու, անօթևան և ծայրահեղ աղքատ ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հսկայածավալ հարկային բեռից:
Նշենք, որ այս պահին մեր կողմից հայտարարված դրամահավաքի միջոցներով, 5 մլն դրամից ավել գոյացած հարկային բեռից, միայն 700.000 դրամն է հնարավոր եղել վճարել՝ որպես անշարժ գույքի օտարումից ստացված եկամտահարկ:
Կարդացեք նաև
Ուզում ենք նաև տեղեկացնել, որ Ձեր աջակցությամբ մեր կազմակերպության վրայից, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով ձեռք կբերենք ձմռան վառելափայտ ու կբաժանենք անօթևան ընտանիքներին»:
«Շիրակ կենտրոն» ՀԿ