Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիկինը դրոշով եւ 30 արծաթով եկել էր Սաֆարյանի գործով նիստին (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 19,2016 14:33

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստն այսօր ընդմիջվեց դատավորի կարգադրությամբ: Նա նկատեց, որ նիստին ներկա մի տիկին ՀՀ դրոշն է պարզել, եւ հորդորեց չխախտել դատավարության կարգը եւ դրոշ-պաստառներ չպարզել: Կինը դրոշն էլ ավելի բարձր պարզեց, ինչից հետո նիստն ընդմիջվեց:

Միջանցքում դատարանի կարգադրիչները կնոջն ասացին, որ դրոշով չի կարող ներս մտնել: Կինը բարկացավ, ապա համաձայնեց դրոշը թողնել կարգադրիչների սենյակում: Ապա փորձեց ներս մտնել մի փոքրիկ քսակ ձեռքին, ինչին ի պատասխան կարգադրիչներն ասացին՝ պետք է խոստանա, որ չի խոչընդոտելու նիստի ընթացքին:

Վեճն ավարտվեց նրանով, որ տիկնոջը թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ: Նա ցույց տվեց քսակի պարունակությունը՝ 30 արծաթ, ու ասաց, որ այն բերել է դատարանին:

sam_5870 sam_5869 sam_5866 sam_5868 sam_5864 sam_5862 sam_5861 sam_5860 sam_5859 sam_5858

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31