Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում վախճանվեց ճանաչված արձակագիր, թարգմանիչ Մովսես Պչաքճյանը

Հոկտեմբեր 19,2016 14:31

Հայ գրականությունը նոր կորուստ ունեցավ։ Կյանքի 76-րդ տարում Փարիզում վախճանվեց ճանաչված արձակագիր, թարգմանիչ Մովսես Պչաքճյանը։

Մովսես Պչաքճյանը ծնվել է 1940 թվականին, Հալեպում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի կրթասիրաց վարժարանում, միջնակարգը՝ Քարեն Եփփե ազգային ճեմարանում։ Ապա Դամասկոսի պետական համալսարանում հետևել է անգլերեն լեզվի ու գրականության դասընթացներին։ Ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Քարին Եփփե ճեմարանում, ավանդել հայերեն, անգլերեն։ 1970-ին փոխադրվել է Բեյրութ, ապա 1976-ին հաստատվել Փարիզում։ Աշխատակցել է լիբանանահայ և սիրիահայ մամուլին, գրելով հրապարակախոսական հոդվածներ և գեղարվեստական գործեր։ Թարգմանել է Էրիկ Սեգալի «Սիրո պատմություն» վեպը (1972)։ 1973-ին հրատարակել է «Անկարելի կարելին» դրաման, 1975-ին՝ «Բա՛րև, Հայաստան» հատորը։ Գրել է «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտուիլակներէն» (Հայկաշեն Ուզունյան մրցանակ), «Լուսաւոր աչքերով օտարականը», «Անցողիկը եւ անժամանցելին» վեպերը։ 2009-ին պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացի մեդալով, 2015-ին՝ ՀՀ Սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների ոսկե մեդալներով։

Վաստակաշատ գրողի, մտավորականի, ազնիվ ու շիտակ մարդու հիշատակը վառ կմնա նրա ընթերցողների, գրչակից ընկերների, մտերիմների սրտերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31