Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. Մինչեւ օրվա ավարտը «Ընտրական օրենսգրքի» շուրջ համաձայնություն կլինի

Հոկտեմբեր 19,2016 14:15

Ընդդիմությանն ու իշխանությանը դեռ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ «Ընտրական օրենսգրքով» ընտրախախտումների դեպքերի մասին քրեական պատասխանատվության սահմանելու հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը չի ընդունում իշխանության մոտեցումը, որ եթե ահազանգի դեպքում քաղաքացին չի կարողանում ապացուցել իր հայտարարության իսկությունը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում այդ առիթով փակ քննարկում էր ընթանում: Դրա ավարտից հետո, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ զրույցներում ասացին, որ դեռևս չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ վիճելի որոշակի լրացումներ կատարելու վերաբերյալ մի քանի առաջարկություն է ներկայացվել, խմբակցությունները պետք է քննարկեն: Նա վստահեցրեց, որ օրվա ընթացքում հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտարարվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31