Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանում կրկին փակ քննարկումներ են «Ընտրական օրենսգրքի» շուրջ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2016 13:50

Քիչ առաջ խորհրդարանում, առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դա «4+4+4»-ի ձեւաչափում ընդունված փոփոխություն է, համաձայն որի, իշխանությունները պարտավորվում են հրապարակել ընտրացուցակները: Ընդդիմությունը , սակայն, վերապահումով է մոտենում այդ փոփոխությանը, քանի որ պնդում են, թե իշխանությունները վերջին պահին «խաղի կանոն» են ուզում փոխել:

Խնդիրն այն է, որ ըստ այդ փոփոխության՝ այն քաղաքացիները, ովքեր կրկնաքվեարկության մասին տեղեկությունները կհայտնեն իրավապահներին եւ կպարզվի, որ նրանց հաղորդումը սուտ է եղել, քրեական պատասխանատվության կենթարկվեն:

«Մենք առաջարկել ենք, որ ավելացվի ակնհայտ սուտ տերմինը, որից հետո որևէ խնդիր չի լինի: Դիտավորության տերմինը պետք է ամրագրված լինի, որ չստացվի, եթե քաղաքացին ինչ-որ տեղից կրկնաքվեարկության մասին տեղեկատվություն ունենա, բարեխղճորեն հաղորդի, և հետագայում պարզվի, որ այն չի համապատասխանել իրականությանը, ենթարկվի քրեական պատասխանատվության»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ այս փաստը քաղաքացիներին կարող է կաշկանդել: Ըստ նրա՝ իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրենց առաջարկությունը՝ փորձելով իրենց ապահովագրել որոշակի քանակությամբ դիմումներից:

Այս պահին խորհրդարանում այդ հարցով քննարկումներ են ընթանում: Քանի որ քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բոլորին հորդորեց`առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել, եւ վիճելի դրույթի շուրջ փորձել ընդհանուր հայտարար գտնել: Քննարկմանը մի կարճ ընթացք մասնակցեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավարին հարցեր ուղղեցին նաեւ կառավարության ծրագրի վերաբերյալ, որը վաղը կքննարկվի խորհրդարանում, արտահերթ նիստով: «Նույնիսկ ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել եւ անել այն չարագործությունը, որն արվել է 18 տարի շարունակ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31