Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում լարվածության աճը կապված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունների հետ»,-կարծում է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:
«Նրանք արձանագրել են «ստատուս քվոն» եւ փաստացի ասել, որ հակամարտության կարգավորումը դեռեւս տեսանելի չէ, քանի որ երկու երկրների նախագահները դրան պատրաստ չեն: Ադրբեջանն էլ որպես պատասխան՝ պետք է ինչ-որ կերպ սպառնալ, եւ այդ ճանապարհով փորձում է ճնշում գործադրել համանախագահների վրա»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Աշոտ Մովսիսյանը:
Հիշեցնենք՝ Ջոն Քերին հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ չեն Արցախյան հակամարտության լուծմանը: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ ասել էր. «Ես չէի ասի, թե մենք մեծ լավատես ենք հակամարտության եւ վեճի մոտ ապագայում կարգավորման հարցում»:
Աշոտ Մովսիսյանը մեկնաբանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մատնանշած խոսքը, թե «երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախություն շնորհել, սակայն այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»:
Կարդացեք նաև
Աշոտ Մովսիսյանն ընդգծեց, որ իշխանության գալուց ի վեր Ալիեւը շարունակում է այդ միտքը պնդել, որն իրականում ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին, նաեւ՝ արտաքին ուժերին. «Ալիեւն ասում է, որ դրանից այն կողմ զիջումների պատրաստ չեն: Այս հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին եւ այն ազդակ է, որով Ալիեւը փորձում է ճշտել՝ իր հանրությունն արդյո՞ք պատրաստ է դրան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ