Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի բանակի հզորացումն ուղղված է ՀՀ-ին եւ Արցախին.» Աշոտ Մովսիսյան. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2016 12:36

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Սամվել Բաբայանի՝ օրերս հնչեցրած տեսակետը չի մեկնաբանում, սակայն նշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ գործողությունների: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում Աշոտ Մովսիսյանն ասաց. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ավելիին գնալու հնարավորություն չունի: Փաստացի վերջինիս բանակն իր առջեւ դրված խնդիրը չի կարողացել կատարել»:

Բանախոսը նշեց, որ Ադրբեջանում նոր հրթիռների արտադրությունը սպառազինության ամրապնդման մի փուլն է եւ միտված է սեփական զինուժն արտաքին ուժերից ապահովագրելուն եւ նույն ուժերից կախվածությունը թուլացնելուն. «Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ իր թիվ մեկ թշնամին Հայաստանն է: Ադրբեջանի բանակի հզորացումն ուղղված է Հայաստանին եւ Արցախին»:

Աշոտ Մովսիսյանի բնորոշմամբ՝ հայկական կողմի ձեռք բերած «Իսկանդերներն» Ադրբեջանին շոկային վիճակում են դրել:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, թե Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին բացառված չէ, Աշոտ Մովսիսյանը նկատեց. «Ադրբեջանը վարում է «ոչ ԵՏՄ, ոչ ԵՄ» քաղաքականությունը: Ալիեւն ասաց՝ «եթե ԵՏՄ-ն արդարացնի իրեն եւ գրավիչ լինի, Ադրբեջանը կարող է ինտեգրվել»: Դա քաղաքական հայտարարություն էր եւ ազդակ արեւմտյան ուժերին՝ եթե փորձեք Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, մենք ունենք այլ տարբերակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31