Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ սպասել կառավարության ծրագրից. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 19,2016 12:24

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվելու է նոր գործադիր մարմին՝ ԱԺ-ին ներկայացվող կառավարության ծրագիրը լինելու է չափազանց կարճ ժամանակի համար եւ վերաբերելու է միայն առաջիկա վեց ամիսներին։

Անշուշտ կես տարին փոքր ժամանակահատված է, հատկապես տնտեսության ոլորտում լուրջ արդյունքներ ապահովող ծրագիր ներկայացնելու համար։ Թեպետ այդ ընթացքում կարող են ստեղծվել պայմաններ հետագա զարգացումների համար։

Կառավարության գործունեության ծրագրի հրապարակումից հետո ի վերջո պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ է պատրաստվում տանել Հայաստանի տնտեսությունը Կ.Կարապետյանի գլխավորած կառավարությունը։ Ամեն դեպքում, դա չի նշանակում, որ մինչեւ այժմ կառավարությունն այլ ուղղությամբ էր գնում, ծրագրի ընդունումից հետո ուրիշ ուղղությամբ կգնա։

Ըստ էության, շարունակվելու են այն միջոցառումները, որոնց մասին տարբեր առիթներով արդեն հայտարարվել է։ Թերեւս դրանք էլ լինելու են կառավարության գերակայությունները։

Իրեն հատկացված կարճ ժամանակահատվածում գործադիրի նոր կազմը մտադիր է կտրուկ քայլեր իրականացնել որոշ ուղղություններով։ Դրանք վերաբերում են մի շարք առանցքային ոլորտների։

Կառավարության գործունեության ծրագրի հիմքում առաջին հերթին լինելու է հասարակության սոցիալական վիճակի մեղմացման, տնտեսական միջավայրի բարելավման, ներդրումների խթանման, պետական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացման, պետական ապարատի թեթեւացման ուղղությամբ քայլերի իրականացումը։

Սոցիալական իրավիճակի մեղմացման նպատակով գործադիրը զրկված է պետական բյուջեի միջոցները օգտագործելու տարրական հնարավորությունից։ Պատահական չէ, որ հաջորդ տարվա համար ինչպես կենսաթոշակների եւ նպաստների, այնպես էլ աշխատավարձերի որեւէ բարձրացում չի նախատեսվում։ Ուստի այդ առումով կառավարության ծրագիրը հասարակությանն առաջարկելու ոչինչ չունի։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ սոցիալական ոլորտում գործադիրի միակ հույսը մնացել է էներգակիրների սակագների նվազեցումը։ Դրա մեկնարկը արդեն տրված է, բայց այն բախվել է որոշակի դժվարությունների։

Ակնկալիքները, որ առկա հնարավորությունների պայմաններում կարող են Հայաստանում ներդրվել սոցիալական սակագներ, կարծես չեն իրականանում։ Կառավարությունն, ըստ էության, հրաժարվել է հարուստների հաշվին ավելի ցածր սակագին առաջարկել աղքատ խավին։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31