Լրահոս
Օրվա լրահոսը

Առհասարակ ինչի՞ համար գոյություն ունեն այդ կարգի ընկերությունները, եթե ոչ՝ հենց ճանապարհները մաքրելու. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 19,2016 11:54

Նախօրեին՝ երեկոյան, բարձրադիր գոտիներում սկսեց ձյուն տեղալ: Իսկ երեկ առավոտյան, ժամը 8-ի սահմաններում, Երեւան-Սեւան մայրուղու 45-րդ կիլոմետրի վրա ողբերգական պատահար տեղի ունեցավ, որի հետեւանքով ընդհատվեց Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանի կյանքը: Միմյանց բախված երկու մեքենաների վարորդներն ու եւս 7 քաղաքացի՝ բոլորը ուսանողներ, տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Երեկ տեղի ունեցածը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Ամենից առաջ, հարց է ծագում, թե ի՞նչ վիճակում էր ավտոճանապարհը, կոնկրետ՝ Երեւան-Սեւան մայրուղին: Թե՛ դեպքի վայրի լուսանկարներից է երեւում, թե՛ ծանոթ վարորդների վկայությամբ, թե՛ սոցցանցային գրառումներից ու լուսանկարներից ակնհայտ է, որ մայրուղին ինչպես հարկն է՝ մաքրված չի եղել: Պարզ ասած, ավտոճանապարհն այն վիճակում չի եղել, որ կարելի է լիովին պիտանի համարել անվտանգ երթեւեկության համար: Այսինքն՝ առնվազն կարելի է ենթադրել, որ Կոտայքի ու Գեղարքունիքի ճանապարհների շահագործման եւ շինարարության ընկերությունները (ՃՇՇ) պատշաճորեն չեն կատարել իրենց պարտականությունները:

Հարց է ծագում. ինչո՞ւ: Առհասարակ ինչի՞ համար գոյություն ունեն այդ կարգի ընկերությունները, եթե ոչ՝ հենց ճանապարհները մաքրելու, նորոգելու եւ իրենց մասով երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար:

Առավել եւս, որ ձյան տեղումներն ամենեւին էլ անսպասելի չէին: Մի քանի օր էր՝ հիդրոօդերեւութաբանները հայտնում ու զգուշացնում էին, որ ձյան տեղումներ են սպասվում: Եղանակը կանխատեսող մեր մասնագետներին հաճախ են «քննադատության տարափի» տակ առնում, բայց սա հաստատ այդ դեպքը չէ. մարդիկ միանգամայն հստակ ու ճշգրիտ կանխատեսել էին եւ զգուշացրել: Իսկ դա հիշյալ ու նաեւ մյուս բոլոր ՃՇՇ ընկերություններին առնվազն պետք է հուշեր, որ իրենց մաքրող ու համապատասխան տեխնիկան պատրաստ վիճակում պահեին ու անմիջապես անցնեին գործի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31