Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ են իրենցից ներկայացնում կոռուպցիայի դեմ անխնա պայքարի մասին բարձրագոչ հայտարարությունները. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 19,2016 11:08

Հասկանալու համար՝ ի վերջո, ինչ են իրենցից ներկայացնում կոռուպցիայի դեմ անխնա պայքարի մասին բարձրագոչ հայտարարությունները, եւ ինչ արդյունքներ են գրանցվել այս տարիների ընթացքում, խոսենք թվերով եւ փաստերով։

Այսպես՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն

կազմակերպության՝ 2015-ի հրապարակած տարեկան զեկույցի ամփոփ տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 95-րդ տեղը 168 երկրների շարքում։ Հայաստանի պարագայում փոփոխությունն աննշան է, քանի որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 2014թ. համեմատությամբ նվազել է ընդամենը երկու կետով՝ 37-ից 35-ի։

Հատկանշական է, որ համաձայն ոստիկանության ներկայացրած տվյալների՝ 2014թ. հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 599 հանցագործության դեպք, որից կաշառակերության՝ 66 դեպք։ Իսկ արդեն 2015թ. հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 616 հանցագործության դեպք, որից կաշառակերության՝ 97-ը։

«Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ 2015-ին հայտնաբերվել է 1330 կոռուպցիոն տեսակի հանցագործություն, որոնցից քրեական գործ հարուցվել է 568 դեպքով, այդ թվում՝ կաշառքի 40, առեւտրային կաշառքի՝ 7 դեպք։ Ընդհանուր ցուցանիշը 2008թ. հետ համեմատած աճել է մոտ 3 անգամ:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31