Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ունի՞ արդյոք կառավարության ծրագիրը հստակ, կանոնակարգված քայլերի հաջորդականություն. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 19,2016 11:00

Կառավարության նոր ծրագիրը ակնհայտորեն տարբերվում է նախորդներից իր հավակնոտությամբ, ձեւակերպումների ավելի խիստ բնույթով, կոնկրետությամբ… : Առաջինը, ինչը աչքի է զարնում նոր ծրագրում, այն է, որ դրա մշակողները ավելորդ «նրբանկատություն» չեն ցուցաբերել, չեն փորձել վիճակը շատ մեղմ ներկայացնել եւ ձեւակերպումներում բավական կոշտ են գտնվել։

Մի քանի մեջբերում։ «Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով եւ օգտագործելով Հայաստանի եւ հայության ամբողջ ներուժը», ահա այսպիսի սուր ու անսպասելի նախադասությամբ է սկսվում ծրագիրը։ «Գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձեւավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին»…. «Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է»,- նշված է փաստաթղթում։ Նմանատիպ ձեւակերպումներ նախկինում չեն եղել։ Սրանից կարող.ենք ենթադրել, որ նոր կառավարությունը ավելի լավ է պատկերացնում երկրի վիճակը, նրա գնահատականը համեմատաբար ավելի մոտ է իրականությանը, ինչը որոշակի հույսեր է ներշնչում։

Եվս մի մեջբերում. «Հաշվի առնելով նաեւ արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման եւ ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները, անհրաժեշտ է վերլուծել եւ վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները հատկապես պետական կառավարման տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի մրցակցության եւ մրցունակության վերաբերյալ»։

Այսքանը՝ իրավիճակի գնահատականի մասին։ Իսկ ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Ահա այստեղ է, որ կրկին ընկնում ենք կասկածների ու թերահավատության գիրկը։ Ունի՞ արդյոք ծրագիրը հստակ, կանոնակարգված քայլերի հաջորդականություն, որը տանում է դեպի վիճակի էական բարելավման։ Գոնե այս ծրագրում էական քայլեր նկարագրված չեն։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31