Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է պետությունն ամեն անգամ ինչ-որ կերպ մեղմի դժբախտ պատահարների հետեւանքները. «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2016 10:49

Ինչո՞ւ են հայկական ավտոբուսները ջարդվում Ռուսաստանի ճանապարհներին։ Ես կասեի՝ հաճախ։ Պատճառը պարզ է։ Հայկական ընկերությունը կամ հայ անհատը, որ ուղեւորափոխադրում է կատարում, ուղեւորներին նայում է որպես փողի որոշակի չափի։ Ուղեւորը նրա համար ընդամենը զբաղեցված աթոռ է, որից աշխատում են հնարավորինս շուտ ազատվել։ Ռեյս՝ փող, ռեյս՝ փող… Այս տրամաբանությամբ է միայն աշխատում սխեման։ Իսկ այն, որ այդ փողը նշանակում է նաեւ մարդկային կյանք, ուղեւորափոխադրողին առանձնապես չի անհանգստացնում։ Հենց այս կետում է մեր դժբախտությունը։

Կա՞ Հայաստանում որեւէ ընկերություն, որ մինչեւ ավտոբուսի ճանապարհվելը կարող է ապահովագրել իր ուղեւորների կյանքը եւ փոխհատուցել, եթե, Աստված մի արասցե, նման դեպք լինի, անկախ այն բանից՝ տվյալ ավտոբուսի՞ վարորդը կլինի մեղավոր, թե՞ մեկ այլ ավտոմեքենայի։

Հայաստանում, եթե դու 20-25 տարվա գերմանական կամ շվեդական ավտոբուս ունես, կարող ես համապատասխան վճարում կատարել եւ մարդ տեղափոխել։ Բայց մի՞թե նման բան հնարավոր է նորմալ երկրում։ Ինչո՞ւ պետք է պետությունն ամեն անգամ ինչ-որ կերպ մեղմի դժբախտ պատահարների հետեւանքները։ Ինչո՞ւ տվյալ ընկերությունը չունի այնքան կապիտալ, որ նորմալ ավտոբուսներ շահագործի եւ պատասխանատվություն կրի իրեն վճարող ուղեւորի կյանքի համար։

Մենք բողոքում ենք, որ Բեսլանի դեպքի հետ կապված՝ ռուսները փորձում են մեղքը գցել վարորդի վրա։ Նույնկերպ վարվեցին նաեւ Տուլայի մոտ հայկական ավտոբուսի վթարի ժամանակ։ Իսկ ռուսներն ո՞ւմ վրա պետք է գցեն մեղքը, Իվանի՞։ Գուցե մենք սպասում ենք, որ Ռուսաստանի կառավարությո՞ւնն իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը։ Նրանց սեփական կատակլիզմներն էլ լիուլի բավական են։ Լավ կլիներ, իհարկե, եթե Հայաստանից մասնագետներ մասնակցեին գործի հետաքննությանը, բայց նրանք ո՞ւմ ներկայացնեն այնտեղ՝ Պողոսի՞ն, որ գռդոնի է ելել Մոսկվա-Երեւան ճանապարհին, թե՞ մի «ընկերության», որի գործունեության համար, ինչպես օրերս հայտարարեց կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք պատասխանատու չենք երթուղու ընտրության, ժամանակի, արագության, բեռնվածության համար։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին անտեր է, ու նրան կարելի է փոխադրել՝ ինչպես հարմար է, ինչպես պատահի։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31