Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գիտենք նրանց անունները․Պատգամավորի կոծկված սպառնալիքը. armenian-community.ge

Հոկտեմբեր 19,2016 10:30

J-news –Խորհրդարանական ընտրություններն անցան, երկրորդ փուլ Ախալքալաքում և Նինոծմինդայում չի լինի: Ընտրությունները Վրաստանում ընդհանուր գնահատմամբ անցել են խաղաղ և ժողովրդավարական, բացառությամբ որոշ միջադեպերի Զուգդիդիում և Մառնեուլիում: Միջադեպեր սպասվում էին նաև Ախալքալաքում, սակայն «Բաղդադում ամեն ինչ հանգիստ էր», չնայած ցածր ակտիվության և կարտոֆիլի բերքահավաքի, ընտրությունները անցան, և երկրորդ փուլ չի սպասվում: Ախալքալաքն աստիճանաբար անցնում է նորմալ առօրյա կյանքի: Թողնելով մտորումների ու վերլուծությունների համար ժամանակ՝ մենք հետաքրքրվեցինք նախկին մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներից ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Դժգոհ էին բոլոր պատգամավորներն առանց բացառության:

Ընտրություններում հաղթող թեկնածուն իշխող կուսակցությունից` Հենզել Մկոյանը, ակնկալում էր ստանալ ձայների ավելի մեծ տոկոս: Նա գտնում է, որ ոչ բոլոր պետական մարմիններն էին օգնում պետական կուսակցությանն ընտրությունների ժամանակ:

«Ոչ միայն ես, այլև ողջ աշխարհը գնահատում է, այդ թվում, Ամերիկայի դեսպանը, որ Վրաստանում անցկացվեցին շատ արդար, շատ ազնիվ ու ժողովրդավարական ընտրություններ: Ես ակնկալում էի, ավելի լավ արդյունքներ, մինչ 80%: Ընդհանուր առմամբ, բնակչությունը ընտրություններին գալիս էր: Պարզապես որոշ պետական աշխատողներ Նինոծմինդայում և Ախալքալաքում, ովքեր աշխատում են Շրջանային վարչությունում (Գամգեոբա) ու որպես լիազորներ և մասնագետներ գյուղերում, ստանալով պետական աշխատավարձ, դեմ դուրս եկան պետական կուսակցությանը: Ոչ բոլորը, բայց մասամբ, մենք գիտենք նրանց անունները, թե ով էր աշխատում մեր դեմ», –ասաց Հենզել Մկոյանը:

Հիշեցնենք, որ դեռ նախընտրական քարոզարշավի ամենասկզբում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ամբողջ նախընտրական շրջանում չի օգտագործի վարչարարական ռեսուրսը։ «Մենք ցանկություն չունենք նախընտրական ժամանակաշրջանում օգտագործել վարչարարական ռեսուրս», -հայտնել է Վրաստանի վարչապետը։

Իշխող կուսակցության տվյալ դիրքորոշման ֆոնի վրա պատգամավոր Մկոյանի հայտարարությունը հնչում է նվազագույնս տարօրինակ…

 

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31