Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փառատոնը փոխզիջման չի գնացել որակի հաշվին

Հոկտեմբեր 19,2016 14:30

Արդեն 17-րդ անգամ իրականացվող «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադրման 15-ամյակը համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ եւ հետաձգվեց: Դասական երաժշտության ոլորտի հնչեղ անուններին հյուրընկալող այս փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում վերհիշելով այս տարիներին կատարվածը, ասաց, որ մեծ աշխատանք են իրականացրել, ինչի քարոզմամբ չեն հասցրել զբաղվել: Առաջիկայում էլ պատրաստվում են վերջապես նշել իրենց հոբելյանը, օրը, սակայն, դեռեւս պարզ չէ:

Ֆիլմ է պատրաստվում, որտեղ ամփոփված է 15 տարին՝ 15 րոպեում, նախատեսված է նաեւ մեկ այլ փոքր ֆիլմ՝ «Քեզ հետ Հայաստան» նախագծի եւ Բյուրականի ակադեմիայի մասին, կհրատարակվի նաեւ մեծ կատալոգ:

Տիկին Հովհաննիսյանը կարծում է, ու կունենան հոբելյանական գեղեցիկ երեկո, համերգային կատարումներ, հյուրեր, շնորհավորանքներ եւ ֆիլմի ցուցադրում: «Ներկայացուցչական իմաստով փայլուն աշխատանք չենք արել, ինչը ռեսուրսների պակասից է գալիս, բայց գոնե փառատոնի 17-րդ տարում պետք է կարողանանք այնպես անել, որ կայունանան մեր հնարավորությունները»,-նշեց մեր զրուցակիցը:
Նրա ձեւակերպմամբ, իրենց հաջողությունների հիմքում ընկած է փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի ոչ փոխզիջումային քաղաքականությունը, առանց որի հնարավոր չէր լինի այսքան տարի լինել առաջատար, բարձր պահել նշաձողը ու ոչ մի համերգի մեջ որակական զիջում թույլ չտալ:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31